ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը

Սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը
27.10.2020 | 13:38

«Փաստը» գրում է.

«Արցախում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի ուղղակի մասնակցությունն ակնհայտ փաստ է: Արցախում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմում Թուրքիան ունի անմիջական մասնակցություն և բացահայտ աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Թուրքիան տևական ժամանակ ՝ ցանկանում է Հարավային Կովկասում առանցքային խաղացողի կարգավիճակ ունենալ և հնարավորինս ներառվել այստեղ աշխարհաքաղաքական զարգացումներում։ Այս տարածաշրջան Թուրքիայի ներկայության համար ամենահարմար «այցեքարտն» Ադրբեջանն էր, որին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար։ Մյուս առանցքային գործոններից մեկը Մինսկի խմբի համանախագահության մեջ ընդգրկվելու՝ Թուրքիայի վաղեմի մոլուցքն է, ինչը փաստացի շատ հեռու է իրականություն դառնալու հնարավորությունից։

«Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»: Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, և պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, սկսել են Արցախից: Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու: Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաև այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ: Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը ևս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը»։

Դիտվել է՝ 2416

Մեկնաբանություններ